23 Օգոստոսի 2012, 1067 - Ա
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ՏՐԱՆՇ- 1) ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող` Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (տրանշ -1) շրջանակներում հայտարարված` Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները` 2037495 ԱՄՆ-ի դոլար և 1228320 եվրո արժեքով (առանց հարկերի), <<Էջիս Ինթըրնեյշընըլ>> ֆրանսիական ընկերությունը մրցույթի հաղթող ճանաչելու մասին:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալին (ծրագրի ղեկավարին (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության անունից կնքել համապատասխան պայմանագիր մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ: