23 Օգոստոսի 2012, 1063 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26 ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 713-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) հավելվածի 3-րդ կետում`
ա. կետից հանել «յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին և վերջին աշխատանքային օրը» բառերը,
բ. կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ և 10-րդ ենթակետերով.
«9) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
10) սույն կետի 1-9-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:».
2) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` ծննդյան վկայականի սերիան և համարը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը, իսկ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը».
3) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր (այդ թվում` մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված), նույնականացման քարտ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագիր ստացած անձանց անունը և ազգանունը կազմակերպությանն է տրամադրում նաև անգլերենով:».
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն կարգով սահմանված տվյալները տրամադրվում են էլեկտրոնային կապով, ռեգիստրի տեղեկատվական բազա մուտքագրվելու (ռեգիստրի տեղեկատվական բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու) հետ միաժամանակ` կազմակերպությունում տեղակայված համակարգչային սերվերում գրանցելու (արձանագրելու) միջոցով:»:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: