16 Օգոստոսի 2012, 1057 - Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականի օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը ցուցաբերել մարդասիրական օգնություն և այդ նպատակով`
1) տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1684-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում ձեռք բերված 36,735.5 հազ. դրամ ընդհանուր արժեքով գույքը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 20,591.78 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
ա. «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 292.68 հազ. դրամ,
բ. «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 19398.2 հազ. դրամ,
գ. «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 900.9 հազ. դրամ:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ապրանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: