16 Օգոստոսի 2012, 1054 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագիրը «ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեությամբ պայմանավորված ծրագրային ապահովման մշակում».
3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«6) սույն կետի 1-3-րդ կետերով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության իրականացման շրջանակներում մասնակիցների հանգրվանների և սննդի կազմակերպում.
7) ծրագրային ապահովման մշակում.
8) հրաձգարանների գործունեություն:».
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ինստիտուտի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:».
5) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: