16 Օգոստոսի 2012, 1048 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագիրն իրականացնելու համար նախնական հաշվարկով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 270200,0 հազ. դրամ, որից՝
1) ներկրված պարարտանյութի դիմաց սուբսիդիա տրամադրելու նպատակով՝ 230200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 40000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2012 թվականի աշնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեից 2012 թվականի երրորդ եռամսյակում տրամադրել 600000,0 հազ. դրամի չափով բյուջետային վարկ` (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ երկու ամիս ժամկետով` առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:
4. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրումն ամբողջությամբ չապահովելու դեպքում չիրացված պարարտանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: