16 Օգոստոսի 2012, 1040 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում՝ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, որոշման, ինչպես նաև որոշման NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում «կենսապատվաստուկներ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պատվաստանյութեր» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը.
3) կարգի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «նախարարությունը» բառով.
4) կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ գիտական կենտրոն)» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ գիտական կենտրոն)» բառերով.
5) կարգի 8-րդ կետում և ամբողջ տեքստում «դիմորդ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հայտատու» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
6) կարգի 8-րդ կետում`
ա. «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումը՝ նշելով` իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը,
բ) պետական գրանցման ներկայացվող անասնաբուժական դեղամիջոցի անվանումը»,
բ. «դ» ենթակետում «երկրի գրանցման հավաստագրի» բառերը փոխարինել «երկրի պետական իրավասու մարմնի կողմից տրված` գրանցումը հավաստող փաստաթղթի» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել «ժ» ենթակետը.
7) կարգի 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Գիտական կենտրոնը փորձաքննության ավարտից հետո եռօրյա ժամկետում եզրակացությունը ներկայացնում է նախարարություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Նախարարությունը եզրակացությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության արդյունքների մասին տեղեկացնում է հայտատուին:
12. Նախարարությունը, հիմք ընդունելով եզրակացությունը, երկօրյա ժամկետում ընդունում է որոշում անասնաբուժական դեղամիջոցները գրանցելու կամ դրանց գրանցումը մերժելու մասին և տեղեկացնում է հայտատուին:».
8) ուժը կորցրած ճանաչել կարգի 13-րդ կետը.
9) կարգի 14-րդ կետը «3 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «կատարվում է գրանցում և» բառերով.
10) ուժը կորցրած ճանաչել կարգի 16-րդ կետը.
11) կարգը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով.
«17.1. Հայաստանի Հանրապետությունում վերջին 5 տարվա ընթացքում գրանցված և օգտագործման արդյունքում կենդանիների շրջանում բացասական հետևանքներ ու հիվանդությունների բռնկումներ չառաջացրած անասնաբուժական դեղամիջոցները գրանցվում են առանց փորձաքննության:
17.2. Եվրոպական միության անդամ որևէ երկրում, Ռուսաստանի Դաշնությունում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված և պետության կողմից իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների համար պահանջվող անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է առանց փորձաքննության՝ դեղամիջոցի ընդհանուր բնութագրի, արտադրող երկրի պետական իրավասու մարմնի կողմից տրված` գրանցումը հավաստող փաստաթղթի, քանակական կազմի՝ ներառյալ օժանդակ նյութերը և այլ փաստաթղթերը, առկայության դեպքում:
17.3. Որպես օգնություն տրամադրվող կամ աղետների, անասնահամաճարակների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում ձեռք բերվող կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է առանց փորձաքննության: Անասնաբուժական ծառայությունն այդ դեղամիջոցների գրանցման վերաբերյալ առաջարկությունը կամ եզրակացությունը տրամադրում է նախարարությանը՝ ըստ իրավիճակային անհրաժեշտության:».
12) կարգի 19-րդ և 21-րդ կետերում «առնվազն 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «www.minagro.am պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
13) ուժը կորցրած ճանաչել կարգի 20-րդ կետը.
14) կարգի 24-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունից հանել «և հանձնաժողովի» բառերը,
բ. երկրորդ պարբերությունից հանել «գիտական կենտրոնի փորձաքննության հիման վրա և հանձնաժողովի կողմից» բառերը,
գ. «ա» ենթակետից հանել «և հանձնաժողովի» բառերը,
դ. երկրորդ պարբերության «բ» ենթակետը «ՄԷԲ» հապավումից հետո լրացնել «արտադրող և օգտագործող երկրներից» բառերով.
15) ուժը կորցրած ճանաչել կարգի 28-րդ կետը.
16) կարգի 30-րդ կետում «հաղորդում առնվազն 3 հազար օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներում» բառերը փոխարինել «www.minagro.am պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: