Կառավարության որոշումներ

31 Մայիսի 2012, 1017 - Ա

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 774-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, պետական սեփականություն հանդիսացող՝ հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.9813 հեկտարը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հովտաշենի գյուղական համայնքին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների օգտագործման նպատակով օտարելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր