Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2012, 1046 - Ա

«ՀԱՅ ԱՐՏ ՍԻՆԵՄԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Պարադիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 286.110.00585), «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 211.171.03860), «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.04940), «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» հասարակական կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 211.171.05364), «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 271.210.02511), «Հայկական ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 211.171.20449, վկայական N 03Ա170449), Ուկրաինայի քաղաքացի Ռոման Բալայանը (անձնագիր` EA 415579՝ տրված` 8030-ի կողմից, 16.11.2007 թ., բնակության վայրը՝ Ուկրաինա, քաղ. Կիև, Գոգոլևսկայա 37/2 փող., բն. 15) և Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հիմնադրում են «Հայ արտ սինեմա» հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Առաջարկել հիմնադրամի հիմնադիրներին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հովհաննես Ավագյանին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հիմնադիրների հետ հաստատել hիմնադրամի կանոնադրությունը, իսկ պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝ հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
4. «Հայ արտ սինեմա» հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 500.000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):