Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2012, 1037 - Ն

ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի <<Սեմենա Ստավրոպոլիա>> սահմանափակ պատասխանատվության ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու «Կրասնոդար-99», «Բեզոստայա 1», «Տանյա», «Գրոմ», «Գրացիա», «Վասսա», «Լեբեդ», «Սիլա», «Յուկա» և «Յուբիլայնայա 100» սորտերից:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուների հատկացման կարգը.
2) հաստատել աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուներ ստացող սերմնաբուծությամբ և սերմարտադրությամբ զբաղվող տնտեսավարողների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր