Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2012, 1034 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1486-Ա ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 449 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրատվություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 798-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1486-Ա որոշման N 1 հավելվածի 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
« 117. վարձակալ Ֆահլաբաշյան Վարդուշ Արմենի 1959 AF0418997 310 17.2
տղան Ադամյան Արթուր Արսենի 1979 AA0275596 »:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 17-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություններ սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու մասին» N 449 որոշման հավելվածի 130-րդ տողում «Ղազարյան Սերյոժա» բառերը փոխարինել «Ղազարյան Սերոժ» բառերով: