Կառավարության որոշումներ

16 Օգոստոսի 2012, 1021 - Ն

ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով ‹‹Կուտակային կենսաթոշակների մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ներդրումային ընկերությունները և Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: