16 Օգոստոսի 2012, 1028 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականի ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացնել 86165.5 հազ. դրամ, որից ինն ամսում` 51699.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծառայություններ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի հաշվին 2012 թվականի ընթացքում փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից 2012 թվականին իրականացվող պետական պատվերի մասին» N 193-Ն որոշմամբ սահմանված կարգով: