16 Օգոստոսի 2012, 1027 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թիվ 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված՝
1) համակարգչային տեխնիկան՝ համաձայն N 1 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) համակարգչային տեխնիկան` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հաշվառումը: