Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2012, 1014 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1799-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով սահմանված կարգի՝
ա. 10-րդ կետում «փրկարարական ծառայության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը (այսուհետ` տնօրեն) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար)» բառերով,
բ. 12-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության աշխատողներ» բառերը փոխարինել «փրկարարական ծառայողներ» բառերով,
գ. 13-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «Նախարարը» բառով,
դ. 14-րդ կետում առաջինը շարադրված «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով, իսկ մյուս՝ «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «ծառայության» բառով,
ե. 15-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «նախարարի» բառով,
զ. 22-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը` «նախարարի» բառով,
է. 27-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նախարարը» բառով,
ը. 34-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նախարարը» բառով,
թ. 37-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով,
ժ. 74-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
ժա. 83-րդ կետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով.
3) N 2 ձևում` «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը՝ «նախարարի» բառով.
4) N 6 ձևի աջ անկյունի «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար» բառերով, իսկ վերնագրից հանել «Հայաստանի փրկարար ծառայությունում անցկացված» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 55-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված՝ փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջների 7-րդ կետում «զինված ուժերում ռազմաբժշկական» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարի կողմից սահմանված» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար տարիքային և այլ պահանջներն ու այդ մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 56-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «գ» ենթակետը և 2-րդ կետը.
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «օրդինատուրան ավարտելու դեպքում» բառերը փոխարինել «պաշտոնի անձնագրի «Գիտելիքներ և հմտություններ» բաժնի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 58-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված՝ փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի`
ա. 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,
բ. 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով,
գ. 6-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «Փրկարար» բառով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 59-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված՝ փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգի`
ա. 2-րդ կետը «արտահերթ`» բառից հետո լրացնել «այդ թվում` տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր,» բառերով, իսկ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 14-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,
բ. 7-րդ կետում «և ներկայացվում` Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ստորագրմանը» բառերը փոխարինել
«և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի ստորագրմանը»,
գ. 8-րդ կետում «տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը» բառերով,
դ. 4-րդ կետում նշված N 1 և 7-րդ կետում նշված N 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված՝ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափի և վճարման կարգի 5-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության ֆինանսատնտեսագիտական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսական» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը սահմանելու մասին» N 213-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված՝ փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգի`
ա. 4-րդ, 14-րդ, 18-րդ և 21-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,
բ. 5-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը» բառերով,
գ. 7-րդ կետում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «փրկարար» բառով,
դ. 9-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանի համաձայն» բառերով,
ե. 10-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության» բառերով,
զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ուսումնական հաստատությունների ցանկը, սովորողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման կոնկրետ ժամկետները որոշվում են վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլաններով: Պլանները մշակում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կադրային ստորաբաժանումը` համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ, ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ներկայացված հայտերի հիման վրա: Սույն կետում նշված տարեկան պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, իսկ եռամսյակային պլանները` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենը: »,
է. 15-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունում ուսման կանոնագիրքը հաստատելու մասին» N 606-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կանոնագրքի`
ա. վերնագրում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
բ. նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով,
գ. 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` նախարար)» բառերով,
դ. 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը՝ «նախարարության» բառով,
ե. 5-րդ, 71-րդ, 95-րդ և 120-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
զ. 10-րդ կետի «բ» և «դ» ենթակետերում, 12-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում, 13-րդ կետի «գ» ենթակետում, 19-րդ կետում, 60-րդ կետի «է» ենթակետում, 81-րդ կետի «գ» ենթակետում, 96-րդ, 100-րդ, 102-րդ, 113-րդ, 117-րդ կետերում, 120-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում, 122-րդ, 123-րդ, 132-րդ, 134-րդ և 143-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «նախարարության» բառով,
է. 19-րդ կետի տասներորդ պարբերությունում և 51-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի կամ նրա տեղակալի» բառերը փոխարինել «նախարարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի» բառերով,
ը. 156.1-ին կետի «դ» ենթակետում և 161-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» բառերով:

 

 

Հավելված