2 Օգոստոսի 2012, 1012 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող՝ 2944.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 9,924.4 հազ. դրամ սկզբնական արժեք ունեցող ուսումնաարտադրական մասնաշենքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինությանը:
2. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Բնակարանային բավարարման հերթում հաշվառված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հանրակացարանային տիպի բնակելի մակերեսով և դրանց կահավորման համար անհրաժեշտ գույքով ապահովելու նպատակով` Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքի տեխնիկական վիճակի հետազոտություն իրականացնելու և դրա հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակելու, մասնաշենքը հիմնանորոգելու (վերակառուցելու), բնակելի սենյակների կահավորման համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու, ինչպես նաև վերակառուցված շենքի գույքային իրավունքների պետական գրանցման համար` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ինն ամսում հատկացնել 168,026.9 հազ. դրամ (այդ թվում՝ 212.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով, 9,498.9 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, 158,315.8 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), տարեկան` 354,606.2 հազ. դրամ (այդ թվում՝ 38.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 517.6 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով, 2,640.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով, 1,800.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով, 23,480.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, 9,498.9 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, և 316,631.7 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
4. Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 16-ի N 5322-Ա որոշմամբ կատարված հողահատկացման հատակագիծը Երևանի քաղաքապետարանից ստանալու և դրա հիման վրա Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքի գույքային իրավունքների պետական գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ինն ամսում հատկացնել 423.0 հազ. դրամ, տարեկան` 423.0 հազ. դրամ (այդ թվում՝ 38.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 385.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքի տեխնիկական վիճակի հետազոտության ծառայությունների, հիմնանորոգման (վերակառուցման) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ու հիմնանորոգման աշխատանքների և բնակելի մակերեսների կահավորման համար անհրաժեշտ գույքը ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» ու «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածներով ֆինանսավորում հատկացնել հիմնանորոգման (վերակառուցման) աշխատանքների նախահագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով իրականացնել Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքի գույքային իրավունքների պետական գրանցումը և վկայականը տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` հիմնանորոգվող մասնաշենքը շահագործման հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում բնակեցման ենթակա անձանց ցուցակը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: