Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2012, 967 - Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի հաշվին (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) «Զանգեզուր Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում տրամադրել 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով բյուջետային վարկ` մինչև 2017 թվականի հունիսի 15-ը մարման ժամկետով, վեցամսյա Libor+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարի վճարումը` սկսած 2012 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով: Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց երրորդ անձ գրավատու հանդիսացող «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Տիչինայի փողոցի N 320 հասցեում գտնվող` 118 հեկտար մակերեսով հողամասի (վկայական` N 2845251, տրված` 29.08.2011 թ., գնահատված արժեքը` 23,643,660,000 դրամ) գրավի պայմանագիր:
2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն տրամադրված վարկի ֆինանսավորման աղբյուրը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներն են:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Հավելված