Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2012, 988 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Գողթի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 3,65993 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ։
2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Հավելված