Կառավարության որոշումներ

9 Օգոստոսի 2012, 1007 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ <<ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և Ասիական զարգացման բանկի <<Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման>> վարկային ծրագրի, Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր>> դրամաշնորհային ծրագրերի, Եվրոպական ներդրումային բանկի <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի>> վարկային ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Ասիական զարգացման բանկի <<Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման>> վարկային ծրագրի, Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր>> դրամաշնորհային ծրագրերի, Եվրոպական ներդրումային բանկի <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի>> վարկային ծրագրի շրջանակներում տրամադրվող Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները որպես պետական ներդրում ենթակա են ներդրման <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա տարեկան գործունեության արդյունքների ամփոփումից հետո, տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ասիական զարգացման բանկի <<Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման>> վարկային ծրագրի, Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր>> դրամաշնորհային ծրագրերի, Եվրոպական ներդրումային բանկի <<Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի>> վարկային ծրագրի գծով հատկացված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարների չափով <<Հայջրմուղկոյուղի>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ: