19 Հուլիսի 2012, 985 - Ն
ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրումն ու վարչական վիճակագրական ռեգիստրի վարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանված ձևաչափերին համապատասխան` յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ներկայացնել տեղեկատվություն կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների ձևաչափը;
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից հաստատված ցուցանիշների ձևաչափին համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: