8 Սեպտեմբերի 2005, 1450 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի անցած ոստիկանության կրտսեր խմբի ծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա չափ սահմանելու մասին» N 1141-Ն որոշմամբ սահմանված պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա գումարը:
2. Սույն որոշմամբ վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2005 թվականի հուլիսի 1-ից: