2 Օգոստոսի 2012, 977 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի <<Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության սերտիֆիկատների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>>
N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը «ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ» բառերից հետո լրացնել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ» բառերով.
2) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում <<և սննդամթերքի>> բառերը փոխարինել <<, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների>> բառերով,
բ. 4-րդ ենթակետը <<սննդամթերքի>> բառից հետո լրացնել <<, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների>> բառերով,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
<<5) Հայաստանի Հանրապետությունից Մաքսային միության մաքսային տարածք արտահանվող՝ ենթահսկման ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը՝ համաձայն N 5 հավելվածի:>>.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. վերնագրում <<ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ>> բառերը փոխարինել <<, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ>> բառերով,
բ. 1-ին կետը <<բեռներ)>> բառից հետո լրացնել <<սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների>> բառերով,
գ. 9-րդ կետը <<սերտիֆիկատները>> բառից հետո լրացնել <<(այսուհետ՝ անվտանգության սերտիֆիկատներ)>> բառերով, իսկ <<արտահանվող սննդամթերքի>> բառերից հետո՝ <<, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների>> բառերով,
դ. 15-րդ կետից հանել <<սննդամթերքի>> բառը,
ե. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<18. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող՝ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների համար տրված անասնաբուժական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականի կամ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար տրված անվտանգության սերտիֆիկատների գործողության ժամկետն ուժի մեջ է մինչև ներմուծող երկիր մուտք գործելը:>>.
4) որոշման N 4 հավելվածի՝
ա. վերնագիրը <<ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ>> բառից հետո լրացնել <<, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ>> բառերով,
բ. NN 7a և 7b ձևերի վերնագրերը <<սննդամթերքի>> բառից հետո լրացնել
<<, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների>> բառերով.
5) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: