2 Օգոստոսի 2012, 983 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այն պետություններում, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է նաև նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, երդման արարողությունը կազմակերպվում և իրականացվում է նշված պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:».
2) 3-րդ կետը «վարչությունում» բառից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները» բառերով.
3) 4-րդ կետը «վարչությունում» բառից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» բառերով.
4) 6-րդ կետը «տեղակալի» բառից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի» բառերով.
5) 8-րդ կետը «(տեղակալը)» բառից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը» բառերով.
6) հավելվածի ձևը «վարչություն» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:» բառերով.
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Երդման արարողակարգի տեքստն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկվում է վարչություն, անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին կցելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: