24 Մարտի 2004, 380 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՄԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտամետի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2315 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 2306,5 հեկտարը, որից` 655,5 հեկտար վարելահող, 507 հեկտար արոտ, 1144 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 73 հեկտար վարելահող, 170 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.
բ) 5,5 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 0,5 հեկտար այլ հողեր՝ հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ հակակարկտային հենակետ կառուցելու համար.
դ) 2,5 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար: