Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2012, 955 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գորիսի քաղաքային համայնքի կանոնավոր աղբահանության կազմակերպման և մաքրման ու աղբահեռացման կազմտեխնիկայի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 31,220.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան պայմանագիր՝ նախատեսելով պետություն-մասնավոր հատված համագործակցության, ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ համապատասխան դրույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված