Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2012, 943 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանելու մասին» N 323-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 3-րդ կետը «Վանի» բառից հետո լրացնել «Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, Ուգնի Բլանք Բ» բառերով.
2) 5-րդ կետը «Վանի» բառից հետո լրացնել «Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, Ուգնի Բլանք Բ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: