Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2012, 933 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1551-Ա ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1451-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին»
N 1551-Ա որոշման 1-ին կետում «2020» թիվը փոխարինել «2016» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Հողամասը վարձակալության հանձնելու թույլտվության մասին» N 1451-Ա որոշման 1-ին կետում «2011» թիվը փոխարինել «2016» թվով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել պայմանագրերի սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը՝ դրանցում նախատեuելով, որ նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են վարձակալի միջոցների հաշվին: