Կառավարության որոշումներ

26 Հուլիսի 2012, 928 - Ն

«ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1997 թվականի մարտի 28-ին ԱՊՀ մասնակից պետությունների կողմից Մոսկվայում ստորագրված «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով նախատեսված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը (այսուհետ` իրավասու մարմին):
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ իրավասու մարմնի պահանջով սահմանված կարգով տրամադրել անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելու մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
3. Իրավասու մարմինը հոգեկան խանգարումներով տառապող անձանց փոխանցելիս դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշատոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: