26 Հուլիսի 2012, 920 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 469-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին» N 469-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներին ծառայության հատուկ պայմանների համար վճարվող ամսական հավելավճարների չափը` ամսական աշխատավարձի (դրամական բավարարման, սննդի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող ամսական լրավճարների, հավելավճարների հանրագումարի) առավելագույնը 60 (վաթսուն) տոկոս:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: