26 Հուլիսի 2012, 921 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը հաստատելու մասին» N 1728-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) 1-ին կետում «անձանց երդում» բառերը փոխարինել «անձանց կողմից երդում (այսուհետ` երդում)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, ծառայության կամ ուսման վերականգնվելիս, կրկին ոստիկանությունում ծառայության նշանակվելիu և այլն):».
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երդում տալիu են`
1) ոuտիկանությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք` պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո` 1 ամսվա ընթացքում.
2) ոuտիկանության ուuումնական հաստատության սովորողները` ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-oրյա ժամկետում, իuկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող uովորողները` միջգերատեuչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեuված ժամկետում.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից ոստիկանություն տեղափոխված զինծառայողները` ոuտիկանության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: