Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2012, 912 - Ա

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարչի լիազորությունների պայմանագրային ժամկետը երկարաձգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին երկարաձգել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և գերմանական «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ» (MVV-decon GmbH), «Էմ Վի Վի էներջի էյ Ջի» (MVV Energie AG) և հայկական
«Էյ-Ի-Ջի-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումի միջև 2009 թվականի հուլիսի 14-ին կնքված «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը՝ մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով երկարաձգվող ժամանակահատվածում կառավարման պայմանագրի ֆինանսավորումը կիրականացվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության զարգացման բանկի (KfW) կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներից, իսկ պայմանագրի շրջանակներում առաջացող հարկային պարտավորությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից: