Կառավարության որոշումներ

19 Հուլիսի 2012, 906 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 605560382 դրամ հաշվեկշռային արժեքով ոռոգման համակարգերով (այսուհետ` գույք)՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց՝ գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Թույլատրել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 4733924580 դրամ հաշվեկշռային արժեքով ոռոգման համակարգերով (այսուհետ` գույք)՝ համաձայն NN 8, 9, 10, 11 և 12 հավելվածների, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց՝ գույքն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` սահմանված կարգով:
4. «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերությունների կանոնադրական կապիտալը:
5. «Մասիս» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված՝ 101070960 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն N 13 հավելվածի, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մուսալեռ» ջրօգտագործողների ընկերությանը:
6. «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված՝ 13035876 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն N 14 հավելվածի, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնման պայմանագրերի լուծումը և նորերի կնքումը.
2) ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված գույքի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնումը՝ համաձայն N 1 հավելվածի՝ «Խոյ», N 2 հավելվածի՝ «Ակնալիճ», N 3 հավելվածի՝ «Կապան», N 4 հավելվածի՝ «Արտաշատ», N 5 հավելվածի՝ «Երևան», N 6 հավելվածի՝ «Ջրվեժ-Ձորաղբյուր», N 7 հավելվածի՝ «Արաքս», N 8 հավելվածի՝ «Շիրակ», N 9 հավելվածի՝ «Շենիկ», N 10 հավելվածի՝ «Խոյ», N 11 հավելվածի՝ «Արաքս», N 12 հավելվածի՝ «Մերձափնյա», N 13 հավելվածի՝ «Մուսալեռ» և N 14 հավելվածի՝ «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերություններին:
8. Սահմանել, որ սույն որոշմամբ հանձնվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարվելու են «Խոյ», «Ակնալիճ», «Կապան», «Արտաշատ», «Երևան», «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Արաքս», «Շիրակ», «Շենիկ», «Խոյ», «Արաքս», «Մերձափնյա», «Մուսալեռ», «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին:
 

Հավելված