Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 873 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրից, 1-ին, 1.1-ին կետերից և որոշման հավելվածի վերնագրից հանել «մասնագիտական,» բառը, իսկ «պատրաստվածության,» բառը փոխարինել «պատրաստականության,» բառով.
2) որոշման նախաբանում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.
3) հավելվածի`
ա. 1-ին կետից հանել «մասնագիտական (N 1 աղյուսակ),» բառերը, իսկ «պատրաստվածության» բառը փոխարինել «պատրաստականության» բառով,
բ. 2-րդ կետից հանել «մասնագիտական,» և «գիտելիքների,» բառերը, իսկ «պատրաստվածությունը» բառը փոխարինել «պատրաստականությունը» բառով,
գ. 3-րդ կետում «մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության» բառերը փոխարինել «ֆիզիկական պատրաստականության» բառերով, իսկ «մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան» բառերը հանել,
դ.լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Ոստիկանության ծառայողի ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»,
ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ կետերը և N 1 աղյուսակը,
զ. N 2 աղյուսակի վերնագրերում «պատրաuտվածության» բառը փոխարինել «պատրաստականության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: