Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 870 - Ա

«ԷՔՍՊՈ ՄԻԼԱՆ – 2015» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Էքսպո Միլան – 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Էքսպո Միլան – 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:
2. «Էքսպո Միլան – 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր նշանակել Զարգացման հայկական գործակալություն փակ բաժնետիրական ընկերությունը:
3. Առաջարկել Զարգացման հայկական գործակալություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին`
1) ապահովել «Էքսպո Միլան – 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը.
2) եռամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել «Էքսպո Միլան - 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Զարգացման հայկական գործակալություն փակ բաժնետիրական ընկերության կողմից «Էքսպո Միլան – 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել «Էքսպո Միլան - 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացին: