4 Հուլիսի 2012, 860 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի Շահումով խաղերի և խաղատների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 1164-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 4-րդ կետի գ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
գ) հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),.
2) 4-րդ կետի դ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
դ) հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,.
3) 6-րդ կետի բ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
բ) հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),.
4) 6-րդ կետի գ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
գ) հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,.
5) N 3 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),.
6) N 3 ձևի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,.
7) N 5 ձևի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2. հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),.
8) N 5 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
3. հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ.
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.
11. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետի բ, դ կամ 6-րդ կետի գ, դ ենթակետերով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խաղասրահի` Ծաղկաձորի, Ջերմուկի կամ Սևանի համայնքների վարչական սահմաններում գտնվելու մասին, անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է տեղեկատվություն խաղասրահի` Ծաղկաձորի, Ջերմուկի կամ Սևանի համայնքների վարչական սահմաններում գտնվելու մասին, անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման գրանցման վերաբերյալ.
բ) խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` հյուրանոցի, մոթելի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է տեղեկատվություն` հյուրանոցի, մոթելի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: