Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2012, 852 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1921-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «2012 թվականի մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Հանրապետության Յոսու քաղաքում կայանալիք «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագրի և նախահաշվի հաստատման մասին» N 1921-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնում «358,500 հազար ՀՀ դրամ» բառերը փոխարինել «362,500 հազ. դրամ» բառերով, իսկ «մոտ 70, 000 հազար ՀՀ դրամին» բառերը՝ «մոտավորապես 74, 000 հազ. դրամին» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «մոտ 70, 000 հազ. դրամին» բառերը փոխարինել «մոտավորապես 74, 000 հազ. դրամին» բառերով:
 

Հավելված