Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 878 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) կարգի 13-րդ կետում`
ա. կետը «պետք է» բառից հետո լրացնել «վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և» բառերով,
բ. 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.
«13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրո
նային եղանակով».
3) կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Թույլտվությունների գործողության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված ձևաթղթերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից:».
4) կարգը 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-ին և 37.2-րդ կետերով.
«37.1. Միջպետական բեռնափոխադրումների ՏՆԵԿ թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:
37.2. Սույն կարգի 37.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության փոխադրողների հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:».
5) կարգի 38-րդ կետից հանել «իրավասու մարմնի կողմից տրված» բառերը.
6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XII գլխով.

«XII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ


52. Իրավասու մարմնի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան տրամադրվող թույտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները (այսուհետ` դիմումատու) անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել info@mtc.am էլեկտրոնային հասցեով` ներկայացնելով համապատասխան թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով:
53. Իրավասու մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային եղանակով ստացված դիմումին:
54. Թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համարվում են ընդունված՝ իրավասու մարմնում մուտք լինելու օրվանից:
55. Ներկայացված փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու կամ թերի լինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց բնօրինակների հետ համադրելու մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով:
56. Առկա թերությունների, ինչպես նաև բնօրինակների հետ համադրելու մասին ծանուցում ստանալու դեպքում դիմումատուն 10-օրյա ժամկետում ուղարկում է պահանջված փաստաթղթի տեսաներածված պատճենը` ի լրումն ներկայացված փաստաթղթերի, կամ ներկայացնում է պահանջվող փաստաթղթի բնօրինակը:
57. Սույն կարգի 56-րդ կետով նախատեսված ժամկետում թերությունները չվերացվելու, ինչպես նաև պահանջվող փաստաթղթի բնօրինակը չներկալացվելու դեպքում ներկայացված դիմումները մերժվում են:».
7) հանել կարգի N 2 ձևով սահմանված թույլտվությունների ձևաթղթերի հաշվառման և հատկացման մատյանի 9-րդ սյունակը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: