4 Հուլիսի 2012, 858 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 439-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.
11) ազգային-հոգևոր ավանդույթների, տոների, բարոյական նորմերի և հիմնարար արժեքների, դրանց պահպանման ու շարունակականության ապահովման գործում ազգային և հոգևոր կառույցների, ինչպես նաև անհատների դերի մասին:.
2) 67-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` թ պարբերությամբ.
թ. կարևորի ազգային-քրիստոնեական արժեքները, գիտակցի բարոյական նորմերին հետևելու անհրաժեշտությունը, լինի դրա կրողը,.
3) III. Հանրակրթական ծրագրերի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները մասի`
ա. 12-րդ կետի 7-րդ ենթակետում Հայրենագիտություն բառից հետո 6 թիվը փոխարինել 9 թվով,
բ. 13-րդ կետի 6-րդ ենթակետը «Հասարակագիտություն» բառից հետո լրացնել 10-11-րդ դասարանների (հումանիտար) հոսքում Հայոց եկեղեցու պատմություն բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: