12 Հուլիսի 2012, 845 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱ ԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 4-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 7-րդ կետում`
ա. 1-ին ենթակետը «էներգետիկայի» բառից հետո լրացնել «, ընդերքի» բառով, իսկ «ոլորտի» բառը փոխարինել «ոլորտների» բառով,
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը.»,
գ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.»,
դ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման ապահովումը.»,
ե. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով.
«13) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման ապահովումը.
14) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման աշխատանքների իրականացման ապահովումը.
15) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումը.».
2) 8-րդ կետի`
ա. 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական հայեցակարգերի, ծրագրերի մշակումը և իրականացումը.»,
բ. 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրականացումը.»,
գ. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի, կանոնների ու կարգերի մշակումը և ընդունումը.»,
դ. 27-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության ընդերքի պետական տեսչության աշխատանքների համակարգումը.»,
ե. 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության ընդերքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: