12 Հուլիսի 2012, 828 - Ա
«Գ.Ռ.Օ.Մ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆ ՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Գ.Ռ.Օ.Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)՝ քաղ. Երևան, Մոլդովական 34ա) և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Վարդաշեն 9 փող., շենք 76) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: