Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2012, 818 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱ ՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերանորոգման շինարարական աշխատանքների կապալառուի ընտրության N CW-ICB-AF2-2011/11՝ Արմավիր-Նորավան-Լուկաշին-Խանջյան կմ0+000-կմ6+560 և Մ5-Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան կմ0+000–կմ14+480 ճանապարհային հատվածների վերանորոգման աշխատանքների իրականացման միջազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Սիսիանի ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Կուարլինի» սահմանափակ պատասխանատվությամբ րնկերությունը` 1,251,992,087 Հայաստանի Հանրապետության դրամ պայմանագրային գումարով: