28 Հունիսի 2012, 817 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2012 թվականին հատկացնել 235,000.0 հազ. դրամ (որից` ինն ամսում` 179,000.0 հազ. դրամ), այդ թվում`
1) 180,000.0 հազ. դրամ (որից` ինն ամսում` 124,000.0 հազ. դրամ)՝ «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենքի կապիտալ վերանորոգման նպատակով, որից`
ա. 10,000.0 հազ. դրամ (որից` ինն ամսում 10,000.0 հազ. դրամ)՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով,
բ. 170,000.0 հազ. դրամ (որից` ինն ամսում` 114,000.0 հազ. դրամ)` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.
2) 55,000.0 հազ. դրամ (որից` ինն ամսում 55,000.0 հազ. դրամ)՝ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որից`
ա. 40,180.0 հազ. դրամը՝ ընկերության աշխատողների աշխատավարձի կուտակված պարտքերը մարելու նպատակով,
բ. 12,420.0 հազ. դրամը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտքերը մարելու նպատակով,
գ. 2,400.0 հազ. դրամը՝ հարկային պարտավորությունները մարելու նպատակով։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կապիտալ վերանորոգման աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նշված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 բաժնի 06 խմբի 01 դասի «09. Մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության ծառայություններ» ծրագրով ավելացած 93,400.0 հազ. դրամ գումարով «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից սահմանված կարգով ձեռք բերել բուժօգնության որակի բարելավմանն ուղղված կլինիկական ու բժշկատնտեսագիտական ստանդարտների մշակման, առողջապահության ոլորտի նորմատիվային բազայի բարելավման ծառայություններ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: