28 Հունիսի 2012, 824 - Ն
ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՍԱՀ- ՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկիր վերադարձող՝ Հայաստանում աշխատող օտարերկրացիներին պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: