Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2012, 819 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N N 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշմամբ նախատեսված՝ հրատապ և անհետաձգելի համարվող աշխատանքների գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման N 6 հավելվածում նշված աշխատանքների գնումներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումների նախատեսված լինելու հանգամանքի՝ աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը` պայմանով, որ այդ աշխատանքների ֆինանսավորումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում ծրագրի գծով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշմամբ նախատեսված ճանապարհաշինարարական աշխատանքներն սկսել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված