28 Հունիսի 2012, 792 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ5» ենթակետով.
«ժ5) «ներմուծողների մոտ առկա «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի:»,
բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա9» ենթակետով.
«ժա9) 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.».
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի`
ա. 6-րդ և 20-րդ կետերում «դեպքերի» բառերը փոխարինել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք չդրոշմավորված սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքերի:» բառերով,
բ. 8-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք չդրոշմավորված սիգարների կամ մինչև 25000 շիշ չդրոշմավորված ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքում սույն ենթակետում նշված պայմանագրի փոխարեն ներկայացվում է ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի պատճենը (փոխադրման ամփոփագիր, հաշիվ-ապրանքագիր և բեռնագիր):»,
գ. 15-րդ կետում «դեպքերի» բառը փոխարինել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքերի: Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքում դրոշմավորումն իրականացվում է մաքսային հսկողության տարածքներում:>> բառերով,
դ. 17-րդ կետում «ժամանակ» բառը փոխարինել «, իսկ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքում «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրման ժամանակ:» բառերով,
ե. 23-րդ կետը «օրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սիգարների և 25000 շիշ ալկոհոլային խմիչքների ներմուծման դեպքերի:» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանելու և այդ դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին» N 611-Ն որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: