Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2012, 785 - Ն

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել պահեստային կառույցների հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, բնապահպանական և հակահրդեհային նորմերի, ինչպես նաև «ակցիզային պահեստ» ռեժիմի պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկատվություն՝ հայտնաբերված խախտումների արձանագրման օրվանից 10-օրյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված