8 Սեպտեմբերի 2005, 1454 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման վերնագրում, 2-րդ կետում և հավելվածում, բացառությամբ հավելվածի 11, 14, 16, 27, 46, 47, 48 և 49-րդ կետերի, «մանկատուն» և «մանկատներ» բառերն ըստ հոլովառության համապատասխանաբար փոխարինել «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն» և «երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ» բառերով.
բ) որոշման 5-րդ կետում «17-րդ կետը» բառերը փոխարինել «16-րդ կետը» բառերով.
գ) որոշման հավելվածի 14, 27, 46 և 47-րդ կետերը «մանկատուն» բառից հետո լրացնել «և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։