7 Հունիսի 2012, 752 - Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտար հողամասը (որից` 1.25 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 3 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 1 հավելվածի, Դրախտիկ համայնքին հարակից տարածքից 5.0 հեկտար հողամասը (որից` 2.7 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 4 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 2 հավելվածի, Լճաշեն համայնքին հարակից տարածքից 1.37 հեկտար հողամասը (ամբողջ հողատարածքը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ներքև) տրամադրել հանրային լողափի (N 5 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 3 հավելվածի, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից 3.3 հեկտար հողամասը (որից` 0.77 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 6 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 4 հավելվածի, Նորատուս համայնքին հարակից տարածքից 0.78 հեկտար հողամասը (հողատարածքն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 7 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: