14 Հունիսի 2012, 738 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը հաստատելու մասին» N 22-Ն որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 25-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի
2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշմամբ հաստատված ցանկով» բառերը փոխարինել «ուսումնական հաստատությունում միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր