Կառավարության որոշումներ

14 Հունիսի 2012, 744 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել <<Ախուրյան-Արաքս-ջրառ>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 0.16 դրամ հաշվեկշռային արժեքով Անի N 1 պոմպակայանով (այսուհետ` գույք, շինության մակերեսը` 1013.36 քառ. մետր)՝ համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ գույքն ամրացնելով <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետքի գյուղական համայնքին՝ պոմպակայանը ոռոգման նպատակով շահագործելու համար.
2) ապահովել ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան չափով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և նվիրաբերության պայմանագրերի կնքումը` նկատի ունենալով, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելու են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետքի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
 

Հավելված