14 Հունիսի 2012, 743 - Ա
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 76659904 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքների կողմից 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը: